Թեմա - Ապահովագրության ծագման առանձնահատկությունները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2600 դրամ

Առարկա - Ապահովագրություն

Էջեր - 13

Բովանդակություն
Ներածություն
1. Ապահովագրության ծագման առանձնահատկությունները
2. Ապահովագրության զարգացման պատմությունը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան 2011,
2. Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան, 2007,
3. Абрамов В.Ю. Страхование: теория и практика. - М.: «Волтерс Клувер», 2005,
4. Смирнова М.Б. "Страховое право": М., ЗАО Юстицинформ, 2007.
5. Сплетухов Ю. А., Дюжиков Е. Ф. "Страхование", М., "ИНФРА – М", 2002
6. Архипов А. П., Гомелля В. Б. "Основы страхового дела" М., «Маркет ДС” 2002
7. http://www.insurance.am/insurance/history.html#.VHOC3ouUfqs

Հատված

Ապահովագրությունը մարդկանց միջև առաջացող հասարակական տնտեսական հարաբերությունների հնագույն կատեգորիա է, որն արտադրական հարաբերությունների անբաժանելի մասն է: Ապահով լինելու ցանկությունը մարդու ենթագիտակցական մակարդակում գործող զգացողություն է, որով հաճախ պայմանավորվում է նաև ինքնապաշտպանական բնազդը: Ուստի` որոշել, թե մարդկության պատմության ո՞ր հատվածում է ծագել ապահովագրության գաղափարը` հնարավոր չէ:
Ապահովագրության արմատները տանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակ` բաբելոնյան Համուրապի արքայի ժամանակաշրջան, որի օրենքներում նախատեսվում էին առևտրային քարավանի մասնակիցների միջև համաձայնագրի կնքում, որպեսզի միասին կրեն ճանապարհին հանդիպած ավազակների թալանի, կողոպուտի հետևանքով առաջացած վնասները: Ծովային ապահովագրության տեսակներից մեկն իրականացվում էր մոտ 3000 տարի առաջ. ծովահենների հարձակումների, փոթորիկների, անկանխատեսելի վտանգների դեպքում նավատերերը որոշեցին իրենց շահույթի մի մասը զիջել այն գործընկերներին, ովքեր կհամաձայնեին հետագայում, հարկ եղած դեպքում, նույնկերպ սատարել իրենց:
Ապահովագրության արմատներին հանդիպում ենք դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում` բաբելոնյան թագավոր Համուրապիի օրենքներում (մ.թ.ա. 2100), որտեղ նախատեսվում էին առևտրային քարավանի մասնակիցների միջև համաձայնագրի կնքում, որպեսզի միասին կրեն ճանապարհին հանդիպած ավազակների թալանի, գողության հետևանքով առաջացած վնասները
Միջնադարի ապահովագրությունը սովորաբար անվանվում է գիլդիական- արտադրամասային: Առաջին գիլդիաները (վաճառականների միությունները) ի հայտ են եկել Անգլիայում (9-11 դարերում), իսկ այնուհետև՝ Գերմանիայում (11-12-րդ դդ.) և Դանիայում (12-րդ դ.):
Ընդհանուր վերցրած բոլոր այս գործոնները մի կողմից նոր հնարավորություններ են ստեղծում հասարակական վերարտադրության ընդլայնման համար, մյուս կողմից՝ մեծանում են տնտեսական գործունեության անորոշության և ռիսկի աստիճանը: Արդյունքում, տնտեսական ռիսկերից տնտեսվարող սուբյեկտների պաշտպանության կարևորագույն պահանջմունքը պայմանավորում է ապահովագրության ինստիտուտի ծագման և ֆորմալացման համար բավարար պահանջարկի ստեղծումը, ինչը դառնում է հասարակական վերարտադրության գործընթացի անընդհատությունն ապահովող կարևոր գործոն:

Պատվիրել այս աշխատանքը