Թեմա - Ապահովագրական գործունեությունը կարգավորող մարմինները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Ապահովագրություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
1. Ապահովագրության կազմակերպչական համակարգը
2. Ապահովագրական գործունեության մասնակիցները
3. Ապահովագրական գործունեությունը կարգավորող մարմինները ՀՀ-ում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Шахов А.К. Страхование. Учеб. пособие для вузов. - М.: ЮНИТИ-ДАНА, 2000.
2. Страховой портфель: Кн. предпринимателя. Кн. страховщика. Кн. страхового менеджера / Ред. Ю. Б. Рубин, В. И. Солдаткин. - М СОМИНТЭК, 1994.
3. E. Frank Harrison. The Managerial Decision Making Process. 3rd ed. Boston: Houghton Mifflin, 1987
4. Robert L. Katz. Management of the Total Enterprise. Englewood Cliffs, N.J.Prentice-Hall, 1970
5. www.pcbanker.com.
6. http://www.insurance.am/:
7. http://www.paap.am/index.php?al=mission
8. http://www.arminsurance.am/AboutUs.aspx?lang=1:

Հատված

Ապահովագրությունը և ապահովագրական հարաբերությունները հանդիսանում են երկրի տնտեսության, շուկայական հարաբերությունների ամբողջ համակցության անբաժանելի մասը: Այդ պատճառով էլ ապահովագրական հարաբերությունների կայացման վրա չեն կարող ազդեցություն չունենալ առկա շուկայական միջավայրը և շուկայական տնտեսության օրենքները:
Ապահովագրական հարաբերությունների տնտեսագիտական բովանդակությունն արտահայտվում է հետևյալում՝
առաջին հերթին՝ ապահովագրվողների կողմից ապահովագրավճարի վճարմամբ, որոնց հաշվին ապահովագրողները ձևավորում են ապահովագրական ֆոնդեր՝ ըստ ապահովագրության տարբեր տեսակների, և կատարում են ընթացիկ ապահովագրական հատուցումներ ապահովագրական դեպքերի ի հայտ գալու ժամանակ;
երկրորդ հերթին՝ ապահովագրական հարաբերությունների բովանդակությունն արտահայտվում է ապահովագրողների կողմից ապահովագրական պահուստային ֆոնդերի ստեղծման մեջ:
Ապահովագրական ընկերությունների գործունեության կարևոր առանձնահակություններից է նաև այն, որ դրանք կարող են զբաղվել միայն կյանքի կամ միայն ոչ կյանքի ապահովագրությամբ:
Հայաստանի Հանրապետությունում որպես ապահովագրական գործունեությունը կարգավորող և վերահսկող պետական մարմին հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը:
Կենտրոնական Բանկը կարող է մերժել ապահովագրական ընկերության գրանցումը և լիցենզավորումը, եթե`
ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր,
ընկերության ղեկավարները չեն բավարարում Կենտրոնական Բանկի նորմատիվ իրավական ակտե¬րով սահմանված պահանջներին,
ապահովագրական ընկերության կանոնադրությունը հակասում է օրենքին,
ապահովագրական ընկերությունը չունի Կենտրոնական Բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն,
չի վճարվել Կենտրոնական Բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը,
Կենտրոնական Բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հիմքերով:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո ապահովագրական գործը հայտարարվեց պատական մենաշնորհ ապահովագրության բոլոր տեսակների գծով, որի արդյունքում փաստորեն ոչնչացվեց ցարական Ռուսաստանի զարգացած ապահովագրական ոլորտը: Խորհրդային տարիներին «Պետապի» հայկական հանրապետական վարչությունը ունեցել է առաջատար դիրքեր և համալրված է եղել բարձրակարգ մասնագետներով:
ՀՀ ապահովագրական գործունեության իրավական դաշտի կարգավորումը ենթադրում էր նպաստավոր պայմանների ստեղծում ապահովագրական շուկայի հետագա զարգացման, առավել քաղաքակիրթ դրսևորումների համար, ինչը, պայմանավորված հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտներում կատարվող փոփոխություններով, հետզհետե դառնում է պարտադիր պահանջ:
Ներկայումս Հայաստանում ապահովագրական գործունեություն են իրականացնում միայն ոչ կյանքի ապահովագրական ընկերությունները, որոնք այս պահի դրությամբ 8-ն են: Ապահովագրական ընկերությունների քանակը 2002թ.-ի համեմատությամբ կրճատվել է ավելի քան երկու անգամ:
Ապահովագրական գործունեության կարգավորման հարցում շատ կարևոր նշանակություն ունեն նաև ապահովագրական միջնորները: ՀՀ-ում ապահովագրական գործունեության համար կարևոր կարգավորիչներ են համարվում՝
Ավտոապահովագրողների բյուրո,
ՀՀ Կենտրոնական Բանկ,
Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա,
Ֆինանսական հաշտարար:
Այսպիսով, հասկացանք, որ ապահովագրական ընկերության կարգավորման կարևոր մարմիններն են՝
պետությունը՝ իր օրենսդրական լծակներով,
ապահովագրական միջնորդները,
ապահովագրական գործունեության մասնակիցները,
ապահովագրական բյուրոները,
ֆինանսական համակարգի կարգավորիչ մարմինները և այլն:
Այսպիսով, կարելի է ասել, որ ապահովագրական գործունեությունն ինքնակարգավորվող համակարգ չէ և ունի իր կարգաորիչ լծակները:

Պատվիրել այս աշխատանքը