Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 40500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 81
Գլուխ 1. ՓՄՁ գործունեության տեսական մոտեցումները
1.1 ՓՄՁ դերը և նշանակությունը տնտեսական համակարգում
1.2 ՓՄՁ գործունեության խնդիրները ժամանակակից պայմաններում
1.3 ՓՄՁ խթանման միջազգային փորձը
Գլուխ 2. ՓՄՁ ոլորտի ներդրումային հիմնախնդիրները ՀՀ-ում
2.1 ՓՄՁ ներդրումային քաղաքականության վերլուծությունը ՀՀ-ում
2.2 ՓՄՁ ներդրումային ոլորտի հիմնախնդիրները ՀՀ-ում
Գլուխ 3. ՓՄՁ ոլորտի ներդրումային քաղաքականության բարելավման ուղիները ՀՀ-ում
3.1 ՀՀ ՓՄՁ ոլորտի ներդրումային քաղաքականության նոր ուղղությունների բացահայտումը
3.2 ՓՄՁ ոլորտի ներդրումային քաղաքականության բարելավման ուղիները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
2. Մարկոսյան Ա. Խ., Պետությունը եւ շուկան, Գիրք առաջին, Երեւան, Տիգրան Մեծ, 2000,
3. Ալեքսանյան Մ., Հայաստանի ներդրումային գրավչությունը եւ աշխատուժի գործոնը, #1, 2 (59-60), հունվար 2001
4. Киреев А.П., Международная экономика, в 2-х ч., Ч.1, Международная микроэкономика: движение товаров и факторов производства, Учебное пособие для вузов, М.: Международные отношения, 2000,
5. Боди, А. Кейн, А.Дж. Маркус, Принципы инвестициий, МоскваСанкт-Петербург-Киев: Вильямс, 2010,
6. Зубченко Л.А., Иностранные инвестиции, Москва: Книгодел, 2008,
7. У.Ф. Шарп, Г.Дж. Александер, Дж. в. Бейли, Инвестиции, 1998, Москва: Инфра-М,
8. Л.А. Зубченко, Иностранные инвестиции, Москва: Книгодел, 2008,
9. Курс экономики, Под. ред. Б.А. Райзберга, М. 2001,
10. …
Ձեռնարկությունների տնտեսական վիճակի, հետևաբար և մրցունակության վրա ազդում են մի շարք միկրոտնտեսական գործոններ: Ամենից առաջ դրանք վերաբերվում են` ունեցվածքի չափին, որին տնօրինում է ձեռնարկությունը, գիտատեխնիկական նվաճումների ներդրման հնարավորություններին, ձեռնարկության միջոցների արդյունավետ օգտագործմանը, աշխատողների գիտելիքների մակարդակին, առաջարկվող արտադրանքի որակին, արտադրանքի եկամտաբերության ընդհանուր մակարդակին և այլն: Դրա հետ մեկտեղ գոյություն ունեն նաև մակրոտնտեսական գործոններ, որոնք նույնպես ազդում են ձեռնարկության տնտեսական իրավիճակի վրա: Դրանց կարելի է վերագրել ընդհանուր առմամբ երկրում ձևավորված իրավիճակը և տնտեսական զարգացման միտումները, ներառյալ տնտեսական զարգացվածության մակարդակը, տնտեսական աճի դինամիկան, արժույթի կայունությունը, արտաքին և ներքին շուկաներում առաջարկի ու պահանջարկի մակարդակը:
Այդ գործոններին վերաբերվում են նաև դրամավարկային և հարկային համակարգերի կարգավորումը, որոնցով հիմնականում պայմանավորված են ՓՄՁ-ների հնարավորությունները` կենտրոնացնելու կապիտալը` ընթացիկ գործունեության և հետագա զարգացման ինքնաֆինանսավորման համար:
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումն արգելակվում է նաև նորարարությունների, արտադրական ներդրումներին առնչվող հետազոտու-թյունների արդյունքների ներդրման, արհեստագործության խրախուսման, ինչպես նաև բիզնես աջակցող կառույցներին հատկապես համապետական և տարածաշրջանային մակարդակներում ոչ բավարար աջակցությամբ: