Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 47000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 94
Գլուխ 1. Շինարարական կազմակերպությունների կառավարման համակարգի առանձնահատկությունները և գնահատման մեթոդները
1.1. Շինարարական կազմակերպությունների կառավարման էությունն ու առանձնահատկությունները
1.2. Կառավարման կազմակերպական կառուցվածքի ձևերն ու տեսակները շինարարական կազմակերպություններում
1.3. Շինարարական կազմակերպությունների կառավարման միջազգային փորձը
Գլուխ 2. ՀՀ շինարարական կազմակերպությունների կառավարման համակարգերի ուսումնասիրումը
2.1. Շինարարության ոլորտի վերլուծությունը ՀՀ-ում
2.2. ՀՀ շինարարության ոլորտի իրավաօրենսդրական դաշտի ուսումնասիրություն
2.3. Կառավարման կառուցվածքների ուսումնասիրումը ՀՀ շինարարական կազմակերպություններում
Գլուխ 3. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները
3.1 «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի գործունեության կառավարման առանձնահատկությունները
3.2 «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կառավարման գործառույթների արդյունավետության գնահատումը և կատարելագործման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ
2. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, Շինարարություն, 2002-2012թթ.:
3. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, Շինարարություն, 2005-2015թթ.: http://armstat.am/file/article/sv_05_14a_123.pdf
4. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2005-2015թ.:
5. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Ճգնաժամից դեպի նոր զարգացում» Հայաստանի տնտեսական զեկույց, 2009, 102էջ:
6. ՀՀ կառավարություն, «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին»: N 626-ն որոշում, 08.05.2003թ.:
7. ՀՀ կառավարություն, «Քաղաքաշինության բնագավառում շենքների և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին», N 774-Ն որոշում, 02.07.2009թ.:
8. ՀՀ կառավարություն, «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին», N 778-Ն որոշում, 02.07.2009թ.:
9. ՀՀ կառավարություն, «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված`ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագիրը հաստատելու մասին», N 384-Ն որոշում, 08.04.2010թ.:
10. ՀՀ կառավարություն, «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր», N 442-Ն որոշում, 27.03.2014թ.:
…
Շուկայական տնտեսության պայմաններում շինարարության ինտենսիվ զարգացումը ապահովվում է արտադրական ռեսուրսների լավագույն օգտագործման, արտադրության տեխնիկական ու ֆինանսական նախապատրաստման արդյունավետության բարձրացման, ողջ արտադրության զարգացման շնորհիվ: Վերջինս հնարավոր է դառնում, եթե տնտեսական զարգացման գործընթացները կարգավորվում են կառավարման տնտեսական մեթոդների ռացիոնալ կիրառմամբ:
Շինարարության ինտենսիվ զարգացումը պայմանավորված է վերարտադրության գործընթացի ակտիվացմամբ: Դրա արդյունավետությունն անմիջականորեն կախված է արտադրողական ուժերի և արտադրության գործոնների զարգացման մակարդակից, շինարարական կազմակերպություններում գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների ներդրման աստիճանից, որոնք պայմանավորում են ոլորտի առաջանցիկ տեմպերով աճը: Շուկայական տնտեսության պայմաններում շինարարության արդյունավետության բարձրացումն էապես պայմանավորված է շինարարության ոլորտի առանձնահատկություններով: Ընդ որում, կազմակերպությունների տեխնիկական մակարդակի և գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները փոխկապված են, իսկ դրանց հաշվարկման մեթոդաբանությունը պայմանավորված է շինարարության կառավարման կազմակերպական համակարգով: Դա է պատճառը, որ շինարարության ոլորտում շարունակական բարեփոխումների համատեքստում պետք է ձևավորել ու արդիականացնել կառավարման համակարգը` հիմնական ուղենիշ ընդունելով արդյունավետության բարձրացումը: