Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 47500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 95
Գլուխ 1. ՀՀ հարկային համակարգը
1.1.Հարկերի էությունն ու սոցիալ-տնտեսական նշանակությունը
1.2.Հարկային համակարգը և դրա զարգացման փուլերը ՀՀ-ում
1.3.Հարկային համակարգի զարգացման համաշխարհային փորձը
Գլուխ 2. Շահութահարկի դինամիկայի վերլուծությունը ՀՀ-ում
2.1.ՀՀ-ում գործող ուղղակի հարկերը և դրանց կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը
2.2.Շահութահարկի հաշվարկման և վճարման կարգը ՀՀ-ում
2.3.Շահութահարկի դինամիկայի վերլուծությունը ՀՀ-ում
Գլուխ 3. Շահութահարկի մեխանիզմի կատարելագործման ուղիները ՀՀ-ում
3.1.Շահութահարկի կատարելագործմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները ՀՀ-ում ( 1998-2014թթ.)
Եզրակացություններ և առաջարկություններ
2. Ա. Մարկոսյան, Տնտեսագիտություն բոլորի համար, Երեւան 2006
3. Կ. Գրիգորյան, Հարկային իրավունքի հիմունքները, Երեւան 2007
4. Մարիուս Սեյսյան, Հարկային բեռի եւ տնտեսության ստվերայնության փոխազդեցության գնահատումը ՀՀ-ում, Երեւան 2008,
5. Հարությունյան Վլ.Լ., Հարությունյան Դ.Վլ., Հարությունյան Տ.Վլ., Հարկեր եւ հարկագանձում, Եր., Գիտություն, 2011,
6. Հարությունյան Վլ., Հարկային քաղաքականության եւ նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Եր., Զանգակ-97, 2003, էջ 66
7. Հարությունյան Տ., Հարկային քաղաքականության մակրոտնտեսական գնահատականը ՀՀ-ում, Հայաստան. ֆինանսներ եւ էկոնոմիկա, #10-11, սեպտեմբեր-հոկտեմբեր 2004,
8. Սարգսյան Ս., Հարկային վերափոխումների առանձնահատկություններն անցումային տնտեսությամբ երկրներում, «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հանրապետական գիտաժողովի նյութեր, Եր., Գիտություն, 2008,
9. Александр Юр. Рыманов, Налоги и налогообложение: Учеб. пособие, М.-2012
10. ...
Հարկային դաշտը ընդգրկուն և բազմակողմ համակարգ է, առընչվում է բազմաթիվ օբյեկտների և սուբյեկտների հետ, ներառում է մեծ թվով փոխկապակցված բաղադրիչներ և կարող է ունենալ դրսևորման շատ ձևեր: Շուկայական հարաբերությունների պայմաններում պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը` որպես պետության կողմից տնտեսության կարգավորման ամենակարևոր գործիքներից մեկը, առավել մեծ նշանակություն է ձեռք բերում հատկապես անցումային տնտեսական հարաբերություններում, հիմնականում դրա նախնական փուլում:
Հարկային համակարգի դերը կարևորվում է նաև տնտեսական աճի, գրավիչ ներդրումային (առավել ևս օտարերկրյա) դաշտի ապահովման, զբաղվածության մակարդակի բարձրացման, հասարակական կարիքների առավելագույնս բավարարման և այլ հարցերում: Հայաստանին հատուկ են ինչպես անցումային բոլոր տնտեսություններին բնորոշ, այնպես էլ միայն իրեն հատուկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման առանձնահատկություններ:
Շահութահարկը՝ հարկ վճարողների կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է և որոշիչ դեր է կատարում ընդլայնված վերարտադրության իրականացման գործում: Այդ օրենքով կարգավորվում են շահութահարկի որոշման և վճարման հարաբերությունները, սահմանվում այդ հարկատեսակը վճարողների շրջանակը, հարկման դրույքաչափերը, ինչպես նաև այդ հարկատեսակի հաշվարկման և վճարման կարգը: