Թեմա - ՀՀ պետական քաղաքականությունը մշակույթի բնագավառում

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 39500 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 79

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Պետության մշակութային քաղաքականության էությունը
1.1 Մշակութային քաղաքականության հասկացությունը և մշակութային պետական քաղաքականության մոդելները
1.2 Մշակութային պետական քաղաքականության իրականացման նորմատիվ-իրավական հիմքերը
Գլուխ 2. Մշակույթի բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
2.1 Մշակութային պետական քաղաքականության խնդիրները և գերակայությունները Հայաստանում
2.2 Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ պետական քաղաքականության հիմնական միտումները
2.3 Մշակութային հիմնարկների գործունեության պետական կարգավորումը ՀՀ-ում
Գլուխ 3. Պետական մշակութային քաղաքականության միջազգային փորձը
3.1 Միջազգային մշակութային համագործակցությունը որպես մշակույթի զարգացման կարևոր պայման
3.2 Միջազգային փորձի ուսումնասիրման կարևորությունը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն
2. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Համարը ՀՕ-239, սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 1998.08.10/17(50), Ընդունման ամսաթիվը 05.05.1998
3. Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք, համարը ՀՕ-176-Ն, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2004.12.30/73(372), ընդունման ամսաթիվը 06.12.2004,
4. Մշակութային օրենսդրության հիմունքների մասին>> ՀՀ օրենք, Համարը ՀՕ-465-Ն, սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2002.12.25/57(232), ընդունված 2002 թվականի նոյեմբերի 20-ին,
5. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին, ՀՕ-261, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 1998.12.22/31(64) ընդունվել է 11.11.1998թ,
6. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին ՀՀ օրենք, Համարը ՀՕ-187-Ն, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Ընդունման ամսաթիվը 07.10.2009
7. ԿՈՆՎԵՆՑԻԱ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին, ուժի մեջ է մտել 2006թ. օգոստոսի 18-ից
8. Թամոյան Ա., Մենք եզդի ենք, Երևան, 2001
9. Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություն, ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Իրավունք հրատարակչություն, 2010թ
10. ...

Հատված

Ցանկացած ժողովրդի ներկայի և հեռանկարի ամենապատասխանատու առաքելությունը վերապահված է նրա մշակույթին։ Ճշմարտություն, որ հատկապես անշրջանցելի է փոքր ժողովուրդների համար և պարզ է, թե որքան կենսական է համաշխարհայնացման մեր օրերում մշակույթի դերակատարությունը ազգային ինքնության համարև որքան կործանարար վերջինիս թերագնահատումը ազգային պետականության և անվտանգության համատեքստում։
21-րդ դարը նոր թիրախներ ու խնդիրներ է դնում ազգային պետականության առջև, դրդում գտնել որակներ ու լուծումներ, որոնք միջազգայնորեն մրցունակ են, ազգային հեռանկարի առումով շահեկան։ Մշակույթը նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է, ստեղծագործական մտքի արդյունք, որը բնորոշ է բոլոր հասարակություններին. այսպիսին է մշակույթի ընդհանրական ձևակերպումը։ Առաջին հայացքից լինելով ներքին հոգևոր արժեքների ամբողջականության, անգամ ենթագիտակցության մակարդակում այն հանդես է գալիս որպես հասարակական-քաղաքական համակարգի ինքնության պահպանության միջոց, բովանդակություն է հաղորդում և միևնույն ժամանակ դառնում տվյալ հանրության կուտակված փորձի փոխանցման միջոց: Մշակույթի հատկապես քաղաքական ընկալումն ու իմաստավորումը առհասարակ կարևորագույն գործիք է սոցիալական-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման համար և միայն մտածված մշակութային քաղաքականության իրականացման ճանապարհով կարելի է հասնել տվյալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը։
Ասվածը հիմնավորում է մշակույթի ոլորտում ՀՀ պետական քաղաքանության ուսումնասիրման, այդ քաղաքականության դրական և բասացական կողմերի վերհանման և դրանք կատարելագործելուն ուղղված առաջարկներ տալու անհրաժեշտությունը:

Պատվիրել այս աշխատանքը