Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 34500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 69
Գլուխ 1. Արտադրական կազմակերպությունների սնանկացման և ֆինանսական առողջացման գործընթացի տեսամեթոդաբանական հիմքերը
1.1 Կազմակերպության սնանկացման էությունը և դրա վրա ազդող գործոնները
1.2 Արտադրական կազմակերպություններում սնանկացման ռիսկի և ֆինանսական առողջացման հնարավորությունների գնահատման մոտեցումները
1.3 Սնանկացման գործընթացի կառավարման միջազգային փորձը
Գլուխ 2. Սնանկացման գործընթացի առանձնահատկությունները ՀՀ արտադրական կազմակերպություններում
2.1 ՀՀ-ում սնանկացման գործընթացի կարգավորման օրենսդրական դաշտը
2.2 ՀՀ արտադրական կազմակերպւթյուններում անվճարունակության և սնանկացման գնահատման ցուցանիշների վերլուծությունը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ օրինակով
Գլուխ 3. Առողջացման գործընթացի առանձնահատկությունները ՀՀ արտադրական կազմակերպություններում
3.1 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ –ի ֆինանսական վիճակի գնահատում
3.2 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի ֆինանսական առողջացման ուղիները և դրանց կատարելագործումը
Եզրակացություններ և առաջարկություններ
2. Սարգսյան Ա., Սնանկացման ռիսկի գնահատման որոշ մոդելների ճշգրտության համեմատական վերլուծությունը ՀՀ արտադրական կազմակերպություններում, Ֆինանսներ եւ Էկոնոմիկա, 2 (152), 2014,
3. Ендовицкий Д.А., Щербаков М.В., Диагностический анализ финансовой несостоятельности организаций, Учебное пособие, М.: Экономисть, 2007., ст 36
4. Канке А.А., Кошевая И.П., Анализ финансово- хозяйственной деятельности предприятия, Москва 2007,
5. Щербаков В.А., Веселовский В.В. Финансовое планирование и управление формированием заемного капитала в развитии бизнеса предприятий на современном этапе развития российской экономики// Финансы и кредит. М., 2011 №19(307).
6. http://media.asue.am/upload/TERT7.pdf
7. http://jermukgroup.am/am
8. http://www.competitssion.am
9. http://www.profin.am
10. …
Շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության գործարար ակտիվությունը և հուսալիությունը բնութա-գրվում է նրա ֆինանսական դրությամբ: Դա շուկայի բոլոր մասնակիցների շահերի իրագործման երաշխիքն է, քանի որ բավականին մեծ է հետաքրքրությունը յուրաքանչյուր կազմակերպության ֆինանսական դրության վերաբերյալ արժանա-հավատ տեղեկատվության ստացման նկատմամբ: Շուկայի մասնակիցները մշտապես շահագրգռված են իրենց գործընկերների մրցունակության և հուսալիության գնահատման հիմնահարցերով:
Հայտնի է, որ կազմակերպության տնտեսական գործունեությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում` գործառնական, ներդրումային և ֆինանսական, որտեղ միջոցների անընդմեջ շրջանառության հետևանքով փոփոխվում է ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կառուցվածքը, ֆինանսական ռեսուրսների պահանջարկը` ազդելով նրա ֆինանսական դրության վրա:
Բարվոք ֆինանսական դրության ապահովման համար կազմակերպությունը պետք է ձևավորի ակտիվների ճկուն կառուցվածք` այնպես կազմակերպելով դրանց շարժը, որ եկամուտները գերազանցեն ծախսերին, և արձանագրվեն կայուն ֆինանսական արդյունքներ: Կայուն ֆինանսական դրություն ունենալու համար կազմակերպությանը անհրաժեշտ է հաջողությամբ իրականացնել իր տնտեսական գործունեությունը, անընդհատ փոփոխվող միջավայրում պահպանել ակտիվների ու պասիվների միջև օպտիմալ հավասարակշռվածություն և թույլատրելի ռիսկի սահմաններում ապահովել վճարունակության ու ներդրումային գրավչության բարձր մակարդակ:
Շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության տնտեսական գործունեության անարդյունավետ կազ-մակերպումը բերում է նրա անվճարունակությանը, իսկ այնուհետև` սնանկացմանը: Վերջինս կազմակերպության պարտավորությունների մարման և իր գործունեության ֆինանսավորման անկարողությունն է: Այդ դեպքում կազմակերպության կրեդիտորները կարող են դիմել տնտեսական դատարան` նրան սնանկ ճանաչելու մասին: