Թեմա - ՀՀ բանկային համակարգի ֆինանսական կայունության առանձնահատկությունները

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 51500 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 103

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1 ՀՀ բանկային համակարգի դերը ՀՀ ֆինանսական համակարգում
1.1. ՀՀ բանկային համակարգի ընդհանուր բնութագիրը և զարգացման առանձնահատկությունները
1.2 ՀՀ բանկային համակարգի գործունեության գնահատականը 2010-2016 թթ. կտրվածքով
Գլուխ 2 ՀՀ բանկային համակարգի ֆինանսական կայունության գնահատականը ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունության համակարգում
2.1 Առևտրային բանկերի 2010-2015 թթ. Ֆինանսական կայունության գնահատականը
2.2 Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական այլ հաստատություններում
Գլուխ 3 ՀՀ բանկային համակարգի ֆինանսկան կայունության բարձրացման հնարավոր ուղիները
3.1 ՀՀ Կենտրոնական Բանկի դերը բանկային համակարգի ֆինանսական կայունության բարձրացման գործում
3.2 ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները:
Եզրակացություններ և առաջարկություններ

Գրականության ցանկ
1. Հակաճգնաժամային աջակցության ծրագրերը, մայիս 2009թ.:
2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1996 թ.:
3. «ՀՀ Կենտրոնական բանկի մասին»ՀՀ օրենք ընդունված ՀՀ նախագահի և ՀՀ Գերագույն խորհրդի կողմից» 30 մարտի 1993թ. Հ.Ն-0771- I որոշում:
4. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք 1996 թ.:
5. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները»(ԿԲ կանոնակարգ 2):
6. Հայաստանի բանկային ոլորտի ընդհանուր նկարագրություն 2017 թ. տեղեկագիրք:
7. Հակաճգնաժամային աջակցության ծրագրերը, մայիս 2009թ.:
8. «ՀՀ ԿԲ կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում» փաստաթուղթ (www.cba.am):
9. ՀՀ ԿԲ «Բանկի գործունեության միասնական հաշվետվության տարրերը և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը»:
10. ՀՀ ԿԲ «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2016թ 1-ին կիսամյակ»:

Հատված

Ֆինանսական գլոբալացումը և նորարարական բանկային տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են ունենում բանկային համակարգի զարգացման վրա: Բանկային գործունեությունն ավելի ու ավելի է դառնում կապակցված նորարարական տեխնոլոգիաներին, որոնք ընդլայնում են բանկային ծառայությունների հնարավորությունները` որակապես փոխելով դրանց նկատմամբ հաճախորդների պահանջմունքները:
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ տարածքում գործող բանկերը /այդ թվում դուստր բանկերը/, նրանց մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
Ֆինանսական կայունությունը կարելի է բնորոշել որպես ֆինանսական, մակրոտնտեսական պայմանների այնպիսի համադրություն, որի դեպքում ֆինանսական համակարգը՝ ֆինանսական հաստատությունները, շուկաները և շուկայի ենթակառուցվածքները միասին ունակ են դիմակայելու հավանական ցնցումներին ու անհավասարակշռություններին՝ այդ կերպ նվազեցնելով ֆինանսական միջնորդության գործառույթների ընդհատման հավանականությունը: Ֆինանսական կայունությունը սահմանելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ֆինանսական անկայունություն կարող է առաջանալ ինչպես ֆինանսական համակարգի ներքին գործընթացների խաթարման, այնպես էլ երկրի ներսում ու համաշխարհային տնտեսությունում անբարենպաստ մակրոտնտեսական զարգացումների, խոշոր փոխառուների ու պարտատերերի հետ կապված խնդիրների, տնտեսական քաղաքականության կամ ենթակառուցվածքների փոփոխությունների հետևանքով: Ֆինանսական կայունության ապահովումը ենթադրում է ռիսկերի հիմնական աղբյուրների, ֆինանսական ռիսկերի ոչ ճիշտ կառավարման, ակտիվների գների ձևավորման անարդյունավետության բացահայտում և համապատասխան քաղաքականության իրականացում:

Պատվիրել այս աշխատանքը