Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 33500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 67
Գլուխ 1: Առողջապահության համակարգը որպես տնտեսության պետական կառավարման առանձին ճյուղ
1.1. Առողջապահության համակարգի կառուցվածքը և կարգավորման անհրաժեշտությունը ՀՀ-ում
1.2. Առողջապահության ոլորտի գործունեության տեսակները և դրանց լիցենզավորումը ՀՀ-ում
1.3. Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման և կառավարման միջազգային փորձը
Գլուխ 2: ՀՀ առողջապահության ոլորտի բարեփոխումների արդի ուղղությունները
2.1. Առողջապահության համակարգի բարեփոխումների նպատակները և հիմնախնդիրները
2.2. Պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման առանձնահատկությունները և հնարավորությունները ՀՀ-ում
2.3. Առողջապահության համակարգի զարգացման և բարեփոխուման ուղիները
Եզրակացություն և առաջարկություններ
2. «Ապահովագրության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2004թ.
3. Ա. Տեր-Գրիգորյան` «Առողջապահության ֆինանսավորումը ՀՀ-ում», Երևան, 2001թ.
4 Ա. Տեր-Գրիգորյան` «Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը ՀՀ-ում», Երևան, 2004թ.
5. Ա. Տեր-Գրիգորյան, Մ.Արիստակեսյան «Առողջապահության զարգացման ռազմավարություններն աշխարհում», Երևան, 2005թ.
6. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք,
2007թ.
7. «Առողջապահության համակարգերն անցումային շրջանում», հեղ.` Թ.Հակոբյան, Մ.Նազարեթյան, Տ. Մակարովա, Մ.Արիստակեսյան, Հ.Մարգարյանց, Է.Նոլտ», Երևան, 2006թ.,
8. Առողջապահության քաղաքականության զարգացումը Հայաստանում, «Առողջություն բոլորի համար», ազգային մոտեցում, ՀՀ Առողջապահության նախարարություն, Երևան, 1999թ.
9. «Բժշկական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, Երևան, 2000թ.
10. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, Երևան, 1997թ.
...
Առողջապահության ոլորտը յուրաքանչյուր պետության համար առաջնային նշանակություն ունի: Պետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանումը տվյալ պետության հույժ կարևոր խնդիրներից մեկն է: Ինչպես նշվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածում՝ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանվում է օրենքով և պետությունն իրականացնում է բնակչության առողջապահության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում կարևոր տեղ է զբաղեցնում բժշկական ապահովագրությունը, որն անհատների, գործատուների դրամական միջոցների հավաքագրման, երբեմն էլ կառավարության կողմից դրամական հատկացումների եղանակով առողջության պահպանման ֆինանսավորման մեթոդ է:
Բժշկական ապահովագրության գործուն համակարգի մշակում ու ներդրումը թույլ կտա ստեղծել սոցիալական համերաշխություն սկզբունքի վրա հիմնված բժշկական ծառայությունների ֆինանսավորման համակարգ, երբ առողջը վճարում է հիվանդի, հարուստը` աղքատի, երիտասարդը` տարիքավորի և աշխատողը` չաշխատողի համար, քաղաքակիրթ մեխանիզմներով աստիճանաբար օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող, «ստվերային» բժշկական ծախսերը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը, հաղթահարել բուժօգնության դիմելու` բնակչության մոտ խորացող հոգեբանական արգելքը, կապված արդեն հիվանդ պահին բուժօգնության դիմաց վճարելու անհրաժեշտության հետ, բարձրացնել քաղաքացիների պաշտպանվածության աստիճանը հիվանդության անկանխատեսելի դեպքերից, միաժամանակ բուժօգնության դիմաց վճարները դարձնելով ավելի կանխատեսելի, մեղմ և անհատականացված, ինչը հասարակական գիտակցության մեջ միանգամայն նոր որակ է ստեղծում ֆինանսական պարտավորությունների և հոգեբանական տեսանկյունից, հավաքագրել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ առողջապահության համակարգի համար: Այս ամենով էլ պայմանավորված է ընտրված թեմայի արդիականություն: