Թեմա - Դրամական միջոցների հոսքերի գործոնային վերլուծություն

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 40000 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 80

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Դրամական միջոցների հոսքերի և դրանց վերլուծության նշանակությունը.
1.1 Դրամականմիջոցներիհոսքերը և դրանց տեսակները
1.2 Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության բնութագրումը ըստ ՀՀՄՍ. 7-ի
1.3 Դրամական միջոցների հոսքերի վերլուծության նշանակության խնդիրները և տեղեկատվական աղբյուրները
Գլուխ 2. Դրամական միջոցների հոսքերի կազմի և կառուցվածքի վերլուծությունը «Նատֆուդ» ՓԲԸ-ում
2.1. Դրամական միջոցների կազմի և կառուցվածքի դինամիկայի գնահատումը արտադրական կազմակերպություններում
2.2. Գործառնական գործունեության դրամական հոսքերի գնահատականը «Նատֆուդ» ՓԲԸ- ում
2.3. Ներդրումային և ֆինանսական գործունեության դրամական հոսքերի գնահատականը «Նատֆուդ» ՓԲԸ- ում
Գլուխ 3. Դրամականմիջոցների հոսքերի օգտագործման արդյունավետության վերլուծությունը «Նատֆուդ» ՓԲԸ-ում
3.1. Դրամական միջոցների հոսքերի իրացվելիության վերլուծությունը արտադրական կազմակերպություններում
3.2. Զուտ դրամական հոսքերի շահութաբերության վերլուծությունը
3.3. Դրամական միջոցների հոսքերի շրջանառելիության վերլուծությունը «Նատֆուդ» ՓԲԸ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ

Գրականության ցանկ
1. Բայադյան Ա.Հ. Ֆինանսական վերլուծություն: Ուսումնական ձեռնարկ. Եր.: Լիմուշ. – 2008
2. ՀաշվապահականՀաշվառմանՄիջազգայինՍտանդարտ 7, Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության ներկայացումը, Ֆինանսավորման գործունեություն 17
3. Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի լրացման N 433 հրահանգ, 20.12.1999թ., քաղ.Երևան
4. Սարգսյան Ա. Զ., Առաքելյան Կ. Ա. «Տնտեսական գործունեության վերլուծություն»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար (տ.գ.դ., պրոֆ. Ա.Զ. Սարգսյանի խմբագրությամբ).- Եր.: Տնտեսագետ, 2005.
5. Баканов М.И., Шеремет А.Д. «Теория экономического анализа» / М.: Экономика и финансы, 2003.
6. БочаровВ.В.“Финансовыйанализ”, Санкт-Петербург 2002, էջ 36
7. Донцова Л. В. Анализ эффективности производственно-хозяйственной деятельности строительной организации.// Менеджмент в России и за рубежом. №5, 2000.
Շարունակելի

Հատված

Աշխատանքի համար տեսական հիմք են հանդիսացել դրամական միջոցներ հոսքերի վերլուծության վերաբերյալ հայրենական և արտասահմանյան մի շարք գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, հրապարակումները, գիտավերլուծական նյութերը, ինչպես նաև դրամական միջոցներ հոսքերը կանոնակարգող ՀՀ օրենքները, իրավական այլ ակտերը, այլ երկրների օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերը:
…Դրամական միջոցների կազմի և կառուցվածքի փոփոխությունների դինամիկայի ուսումնասիրությունը կատարվում է հորիզոնական և ուղղահայաց եղանակների կիրառմամբ: Սեփական դրամական միջոցների վերլուծության գործընթացը կազմակերպությունները սկսում են դրանց կազմի և կառուցվածքի փոփոխությունների գնահատմամբ: Վերլուծության համար տեղեկատվական հիմնական աղբյուր հանդիսանում է կազմակերպության ձև 4 «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը»: Հաշվետվության մեջ դրամական միջոցները արտահայտված են ըստ դրամարկղի և բանկային հաշիվների:
Ներդրումային գործունեությունից ստացված դրամական հոսքերը 2012թ-ին 2011թ-ի համեմատությամբ նվազել են 406.749 հազար դրամով, արդեն 2013թ-ին 2012թ-ի համեմատությամբ արձանագրվել է ներդրումային գործունեությունից դրամական հոսքերի նվազման շարունակություն 714.013 հազար դրամի չափով:
2012թ-ին կազմակերպության ֆինանսական գործունեության ամփոփման արդյունքում արձանագրվել է ֆինանսական գործունեությունից դրամական հոսքերին վազում 1.292.230 հազար դրամի չափով: 2013թ-ին 2012թ-ի համեմատությամբ ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքերի աճը կազմել է 366.345 հազար դրամ:
Կազմակերպության գործարար ակտիվության մակարդակը բնութագրող կարևոր ցուցանիշներից մեկն է ակտիվների շրջանառելիութան գործակիցը կամ պտույտների թիվը, որը որոշվում է արտադրանքի իրացումից ստացված հասույթի գումարը հարաբերելով ակտիվների միջին տարեկան արժեքին.
Գա = Հ / Ա
Դրամական միջոցների հոսքերի վերլուծություն կատարվում է նախ և առաջ կազմակերպության դրամական հոսքերի օպտիմալ մակարդակի որոշման նպատակով, ինչի արդյունքում հնարավոր կլինի հասնել ֆինանսական կայունության և վճարունակության անհրաժեշտ մակարդակի: Բացի այդ վերլուծությունն անհրաժեշտ է դրամական հոսքերի արդյունավետ կառավարման համար, ինչի արդյունքում հնարավոր կլինի արտաքին աղբյուրներից ֆինանսական կախվածությունը հասցնել նվազագույնի…

Պատվիրել այս աշխատանքը