Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 31500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 63
Գլուխ 1. Դրամական հոսքերի վերլուծության տեսամեթոդաբանական հիմքերը
1.1 Դրամական հոսքերի սահմանումը, էությունը և նշանակությունը
1.2 Դրամական հոսքերի վերլուծության սկզբունքները, խնդիրները և եղանակները
1.3 Դրամական հոսքերի վերլուծության տեղեկատվական աղբյուրները
Գլուխ 2. Դրամական հոսքերի կազմի, կառուցվածքի և ինտենսիվության վերլուծությունը ուղղակի և անուղղակի մեթոդներով
2.1 Դրամական հոսքերի վերլուծության ուղղակի և անուղղակի մեթոդների էությունը
2.2 Դրամական հոսքերի կազմի և կառուցվածքի վերլուծությունը ուղղակի և անուղղակի մեթոդներով
2.3 Դրամական հոսքերի ինտենսիվության վերլուծությունը ուղղակի և անուղղակի մեթոդներով
Եզրակացություններ և առաջարկություններ
2. Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.
3. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ. էջ 51
4. Бернстайн Л.А. Анализ финансовой отчетности: теория, практика и интерпретация: Пер. с англ./ Научн. ред. перевода чл. – корр. РАН И.И. Елисеев. – М.: Финансы и статистика, 1996. – 624с.
5. Ван Хорн Дж. К. Основы управления финансами: Пер. с англ. – М.: Финансы и статистика, 1997. – 800с.
6. Гриценко Г.А. Кризис на мировом финансовом рынке и его влияние на денежный рынок России// Банковское дело. - 1998. - №3. - с.22-24.
7. Дэниэл Гарнер, и др. ПОСОБИЯ ЭРНСТ ЭНД ЯНГ. Привлечение капитала/ Пер. с англ. – М.: "Джон Уайли энд Санз", 1995. – 464с.
8. Ефимова О.В. Финансовый анализ. – М.: Бух. учет, 1996. – 208с.
Շարունակելի
Կազմակերպության գործունեության նորմալ իրականացման համար անհրաժեշտ է սահմանել դրամական միջոցների օպտիմալ մակարդակ: Դրամական միջոցների անբավարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ կազմակերպության գործունեության վրա` հասցնելով այն անվճարունակության, լիկվիդայնության նվազման, ինչպես նաև որպես շուկայի տնտեսվարող սուբյեկտ կազմակերպության գործունեության դադարեցման: Դրամական միջոցների արտահոսքը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ կազմակերպության համար. ելքային դրամական միջոցները, որոնք չեն ներգրավվում արտադրանքա-առևտրային գործընթացում, չեն ապահովում շահույթի ստացում:
Դրամական միջոցները կազմակերպության ակտիվների առավել իրացվելի մասն են կազմում և ընդգրկում են կանխիկ և անկանխիկ վճարային միջոցները ՀՀ դրամով և արտարժույթով, հեշտ իրացվելի արժեթղթերը, ինչպես նաև վճարային և դրամական փաստաթղթերը: Դրամական միջոցներն ընդգրկում են դրամարկղում և հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցները, ցպահանջ ավանդները, կարճաժամկետ, բարձր իրացվելի ներդրումները, որոնք հեշտ փոխարկվում են դրամական միջոցների` նախապես հայտնի գումարներով, և որոնց արժեքի փոփոխման ռիսկը նշանակելի չէ:
«Արտ-Լար» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում ձևավորված դրամական միջոցների կազմի և կառուցվածքի փոփոխությունների գնահատման համար կազմակերպությունը կիրառում է հորիզոնական և ուղղահայաց եղանակները: Կազմակերպությունները սեփական դրամական միջոցների վերլուծության գործընթացում առաջին հերթին գնահատում են դրանց կազմի և կառուցվածքի փոփոխությունները: Դրամական միջոցների հոսքերի կազմի և կառուցվածքի վերլուծության նպատակով ուսումնասիրության ենք ենթարկել «Արտ-լար» ՍՊԸ հաշվապահական ընկերության 2012-2014թթ. ձև 4 «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը», որում դրամական միջոցների շարժը արտացոլվում է երկու հիմնական կտրվածքով` ըստ դրամարկղի և բանկային հաշիվների:
«Ընդամենը ֆինանսական գործունեությունից մուտքեր» հոդվածում ցույց է տրվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը:
«Ստացված վարկերի և փոխառությունների մարումից» հոդվածում ցույց է տրվում ստացված վարկերի և փոխառությունների, թողարկված պարտքային արժեթղթերի, ֆինանսական վարձակալության գծով կրեդիտորական պարտքի մարման համար վճարված դրամական միջոցների գումարը:
…Կազմակերպության գործունեության ընթացքում դրամական միջոցների անընդհատ շարժը առաջ է բերում դրամական միջոցների հոսքեր, ինչն իրենից ներկայացնում է դրամական միջոցների մուտքերի կամ ներհոսքի և ելքերի կամ արտահոսքի տարբերություն: Կազմակերպության ֆինանսական կայունության ապահովումը հնարավոր է դառնում դրամական միջոցների հոսքերի ստեղծմամբ և դրանց շրջանառության արագացման շնորհիվ…