Թեմա - Դիվերսիֆիկացված տնտեսության և արտահանման խթանմանը ուղղված միջոցառումների բարձրացման մեխանիզմները ՀՀ-ում

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 34000 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 68

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Դիվերսիֆիկացված տնտեսության և արտահանման խթանման տեսամեթոդաբանական հիմքերը
1.1. Տնտեսության դիվերսիֆիկացիայի դերը և նշանակությունը ժամանակակից պայմաններում
1.2. Տնտեսության դիվերսիֆիկացիայի և արտահանման խթանման համաշխարհային փորձը
Գլուխ 2. Տնտեսության դիվերսիֆիկացիայի և արտահանման խթանման զարգացման ուղղությունները ՀՀ-ում
2.1 Դիվերսիֆիկացված տնտեսության ձևավորման հիմնախնդիրները ՀՀ-ում
2.2.Արտահանման խթանման անհրաժեշտությունը և գերակայությունները ՀՀ-ում
2.3 Տնտեսության դիվերսիֆիկացիայի և արտահանման խթանման միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Գրականության ցանկ
1. Ավետիսյան Սամվել, Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը, Երևան, Լիմուշ, 2010
2. Բադանյան Լ.Հ. , Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Եր., ՄՈԱ ՍՊԸ, 2010,
3. Գյուղատնտեսության դերը շուկայական հարաբերությունների անցման շրջանում, Համաժողովի նյութեր, 9-10 նոյեմբերի, 1995, Երևան
4. Կիրակոսյան Գ, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.
5. Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2014: Նորարարության էկոհամակարգի սերմանումը, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, 2014,
6. Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը. 2011-2014, Վիճակագրական ժողովածու, Եր. 2014,
7. Հայաստանը Միջազգային Տնտեսական Հարաբերությունների Համակարգում-ԵՐԵՎԱՆ «ԱՌՏ» 2002
8. Սարգսյան Հ., «Արտաքին տնտեսական կապերի հիմնական ուղղությունների հեռանկարները», Երևան 2010
Շարունակելի

Հատված

Հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր նախապայմաններից է տնտեսության և դրա տնտեսական կառուցվածքի արդյունավետ կազմակերպմանը բարձր մակարդակ հաղորդող տնտեսական շահերի շարժունակությունը, տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունը, ինչն իր հերթին տնտեսական ցանկացած համակարգում սերտ կապված է ինչպես սեփականության հարաբերությունների փոփոխության հետ, որն արդյունքում տնտեսության մեջ կառուցվածքային տեղաշարժերի է հանգեցնում` լուծելով տնտեսական հարաբերությունների համակարգում հասունացած հակասությունները, այնպես էլ անմիջականորեն պայմանավորում է տնտեսական ամբողջ համակարգի, դրա կառուցվածքի դիվերսիֆիկացիան:
Ուսումնասիրելով ՕՈւՆ-ի ազդեցությունը արտահանման խթանման տեսանկյունից, հարկ է նշել, որ այն որոշ տեսակի ապրանքների արտահանման վրա ունեցել է որոշակի դրական ազդեցություն, մասնավորապես լոլիկի մածուկի, ադամանդի, սիգարետի, անմշակ ոսկու, չզտված պղնձի, ժամացույցների և դրանց մասերի գծով: Սակայն որոշ ոլորտներում կատարված ներդրումները դեռևս չեն խթանել արտահանման ծավալների աճը: Թերևս դրանց գծով կատարված ներդրումների արդյունքում մասնակիորեն բավարարվել է ներքին շուկայի պահանջարկը կամ դրա մի մասը, իսկ որոշ դեպքերում փոխարինվել է ներմուծումը (տես ստորև բերված աղյուսակ 1.):
...Այսպիսով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում ամրագրված տնտեսական անկման խորացումը Հայաստանում ընդգծեց տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը:
Այսպիսով, դիվերսիֆիկացիան լայն իմաստով տարածաշրջանում արդյունաբերության ճյուղերի բազմազանություն կամ էլ ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքների լայն տեսականու առկայություն է ենթդրում: Ընկերությունների տեսանկյունից դիվերսիֆիկացիան նշանակում է շուկաներում առաջարկվող ապրանքների տեսականու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն, ինչը հիմնավորվում է այն բանով, որ նվազեցվում է քիչ թվով ապրանքների թողարկումից կախվածությունը:
Տնտեսության դիվերսիֆիկացման խնդրի լուծմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում ներդրումային կապիտալի ներգրավման, ինստիտուտների գործունեության կատարելագործման համար: Որոշակի իմաստով դիվերսիֆիկացիան գործում է որպես ինստիտուցիոնալ բարեփոխումների անշրջելիության ապահովման մեխանիզմ ...

Պատվիրել այս աշխատանքը