Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 34000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 68
Գլուխ 1. Գնաճի կառավարման տեսամեթոդական հիմքերը
1.1 Գնաճի էությունը, տեսակները և սոցիալ-տնտեսական հետևանքները
1.2 Գնաճի տեսությունները
1.3 Գնաճի կարգավորման միջազգային փորձը
Գլուխ 2. Գնաճի կարգավորման առանձնահատկությունները ՀՀ-ում
2.1.Գնաճի կարգավորման օրենսդրական հիմքերը ՀՀ-ում
2.2 Գնաճի հաշվարկման առանձնահատկությունները և վերլուծությունը ՀՀ-ում
2.3. Գնաճի կարգավորման ուղիները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
2. «ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենք», 30 հունիսի 1996,
3. ՀՀ օրենքը «Հայաստանի հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին»,
4. ՀՀ ԿԲ խորհրդի արձանագրային որոշում թիվ 5,5/3/2002թ.,
5. ՀՀ ԿԲ խորհուրդ, «ՀՀ ԿԲ-ի խորհրդի աշխատանքի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 310Ա որոշում, 11/18/2008,
6. «Բանկային գործ» խմբ.՝ Բ.Ասատրյան, Երևան, 2013,
7. Գնաճի զարգացումները Հայաստանում, Եր, ԿԲ, 2006,
8. Դրամավարկային քաղաքականության իրականացման ուղղությունները ՀՀ-ում, Եր 2004, ՀՀ ԿԲ-ի տեղեկագիր,
Շարունակելի
...Տնտեսական համակարգի զարգացման յուրաքանչյուր փուլում, պետությունն առնչվում է այնպիսի խնդիրների հետ ինչպիսիք են փողի արժեզրկումը կամ էլ ինֆլյացիան, որն անխուսափելի տնտեսական երևույթ է:
Ինֆլյացիան այնպիսի տնտեսական գործոն է, որը մշտապես առկա է ինչպես զարգացած այնպես էլ նոր զարգացող երկրներում: Այն ներթափանցում է տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Արդյունքում` տուժում են պետությունը, ձեռնարկությունները, տնտեսության ճյուղերը և ամենից շատ` մարդիկ:
Ներկայիս ՀՀ սոցիալ-տնտեսական պայմաններում ցանկացած սուբյեկտ, անկախ իր գործունեության բնույթից, առնչվում է այնպիսի մի երևույթի հետ, ինչպիսին գնաճն է: Յուրաքանչյուրը սուբյեկտ իր ծասխերը պլանավորելիս փորձում է մինիմումի հասցնել դրանք՝ առավելագույն արդյունք ստանալով: Սակայն ծախսերի պլանավորման ժամանակ անպայման անհրաժեշտ է հաշվի առնել գնաճի առկայությունը:
Ընդունված է համարել, որ գնաճի նախանշանները կապված են փողի առաջացման հետ: Սակայն տերմինը տնտեսագիտական գրականության մեջ լայնորեն տարածվել է հատկապես 20-րդ դարում Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
Ուշադրության է արժանի նաև գնաճի մեկ այլ տեսակի՝ ստագֆլյացիայի ուսումնասիրությունը: Սա այն իրավիճակն է, երբ գների ընդհանուր մակարդակի բարձրացումը ուղեկցվում է արտադրության չափերի կրճատմամբ, ըստ այդմ՝ նաև գործազրկության աճով: Ստագֆլյացիայի պատճառ կարող են լինել շուկայի կառուցվածքային թերությունները (կատարյալ շուկայական մեխանիզմ ունեցող տնտեսություններում մի ապրանքի գնի աճը հանգեցնում է այլ ապրանքների գների իջեցմանը), մրցակցության բացակայությունը (մենաշնորհատերերը ծախսերի կրճատման կարիք չունեն, նրանց ձեռնտու է քիչ արտադրել և շատ վաճառել), գնաճային սպասումները (Սպասելով գների բարձրացման՝ արտադրողները բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը՝ խուսափելու համար գնաճի բացասական ազդեցությունից: Արդյունքում գները բարձրանում են, արտադրության ծավալը՝ կրճատվում): Այսպիսով՝ այն
ՀՀ-ում գնաճի կարգավորման օրենսդրական հիմքերի ձևավորումը որոշ չափով ձգձգվեց՝ պայմանավորված մի շարք քաղաքական, կազմակերպական և ֆինանսատնտեսական հանգամանքներով: 1991թ.-ին փլուզվեց Խորհրդային Միությունը, և Հայաստանի Հանրապետությունն անկախացավ: Բայց անկա՞խ էր արդյոք ՀՀ բանկային համակարգը իրավական կարգավորման առումով:
Ինֆլյացիան բավականին բարդ, բազմագործոնային երևույթ է, որը բնութագրվում է ամբողջ հասարակության վերարտադրության գործընթացի խանգարմամբ...