Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 30500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 61
Գլուխ 1. Դեբիտորական պարտքերի տնտեսական բովանդակությունը
1.1.Դեբիտորական պարտքերի էությունը և բովանդակությունը
1.2.Դեբիտորական պարտքերի դասակարգումը ըստ տարբեր հայտանիշների
1.3.Դեբիտորական պարտքերի վերլուծության խնդիրները, մեթոդները և
տեղեկատվական աղբյուրները
Գլուխ 2. Դեբիտորական պարտքերի վերլուծություն
2.1. Դեբիտորական պարտքերի կազմի և կառուցվածքի վերլուծություն
2.2. Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերլուծությունը ըստ կազմի և կառուցվածքի, դեբիտորական պարտքերի վերլուծությունը ըստ գոյացման և մարման ժամկետների
2.3. Դեբիտորական պարտքերի ինտենսիվության բովանդակությունը
Եզրակացություն
2. Ազդագիր. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ. ՀՀ ԿԲ նախագահի 21.05.2014թ., թիվ 1/445Ա որոշման հիման վրա
3. Բայադյան Ա. Հ. Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը. Եր.: «Ասողիկ», 2002թ.
4. Բայադյան Ա.Հ. Ֆինանսական վերլուծություն. Ուսումնական ձեռնարկ: Երևան, «Լիմուշ», 2008թ.
5. Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ/ Ա. Զ. Սարգսյան, Ռ. Պ. Համբարձումյան, Ա. Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա և ուրիշներ: - Եր.: Տնտեսագետ, 2009թ.
6. Մակիչյան Տ. Դեբիտորական պարտքերի վերահսկողության հիմնախնդիրները. Երևան, Ֆինանսներ և էկոնոմիկա, #4-5 մարտ-ապրիլ, 2009թ.
7. Մեսրոպյան Ա. Հարկման նպատակով կազմակերպությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման և դուրսգրման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, Ֆինանսներ և էկոնոմիկա, #5 (82) մայիս, 2007թ.
8. Սարգսյան Ա, «Հաշվապահական հաշվառում»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար/ Ա. Հ. Սարգսյան, Ա. Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա: ՀՊՏՀ. – Եր.: Հեղինակային հրատարակչություն, 2014թ.
9. Սարգսյան Ա. Զ., Առաքելյան Կ. Ա. «Տնտեսական գործունեության վերլուծություն»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար (տ.գ.դ., պրոֆ. Ա.Զ. Սարգսյանի խմբագրությամբ).- Եր.: Տնտեսագետ, 2005.
...
Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 39-ով` «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը», սահմանվում է, որ դեբիտորական պարտքերիը կազմակերպություններում ստեղծվում են դեբիտորներին ուղղակի կերպով դրամի, ապրանքների կամ ծառայությունների տրամադրման արդյունքում:
Պաշարների և կենսաբանական ակտիվների թվին են դասվում նյութերը, սպառվող կենսաբանական ակտիվները, անավարտ արտադրությունը, արտադրանքը, ապրանքները: Վերոթվարկյալները նախատեսված են վաճառքի կամ արտադրության գործընթացում օգտագործելու համար:
Կազմակերպությունների անընդհատ գործունեության ապահովման հարցում առանձնակի կարևորություն են ներկայացնում պաշարները, որոնք հանդիսանում են նյութական տարրերի բաղադրիչ: Պաշարների ճանաչման, սկզբնական և հետագա չափման, ապաճանաչման մոտեցումների ներկայացման համար նախատեսված է ՀՀՄՍ 2 «Պաշարներ» ստանդարտը:
Կազմակերպությունների ֆինանսական դրության վրա մեծ ազդեցություն ունեն դեբիտորական պարտքերի մեծության փոփոխությունները: Ընթացիկ ակտիվների մեջ դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի աճը կարող է վկայել կամ իրացման ծավալի ավելացման, կամ էլ գնորդների անվճարունակության մասին: Դա նպաստում է դրամական միջոցների ներհոսքի կրճատմանը, ակտիվների շրջանառելիության դանդաղեցմանը և ֆինանսական անկայուն իրադրության ձևավորմանը: Իսկ եթե կրճատվում է առաքված արտադրանքի ծավալը, ապա նվազում է դեբիտորական պարտքերի գումարը:
Հաշվապահական հաշվեկշիռը բաղկացած է երկու մասից ակտիվային (Assets) և պասիվային (Liabilities): Ակտիվային մասը ցույց է տալիս տնտեսական միջոցների առկայությունը, իսկ պասիվային մասը` դրանց գոյացման աղբյուրները: Պասիվն իր հերթին բաղկացած է երկու մասից պարտավորություններից ( կազմակերպության միջոցների արտաքին աղբյուր) և կապիտալից (կազմակերպության միջոցների ներքին աղբյուր):
…Այսպես, ներկայացնելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի ֆինանսական ակտիվների սպասվելիք ժամկետները, կարող ենք արձանագրել, որ ուսումնասիրվող երեք տարիներում էլ հաճախորդներին տրված վարկերը, որոնցից գոյանում են հիմնական դեբիտորական պարտքերը, ֆինանսական ակտիվների ընդհանուր կազմում ունեն առավելագույն ծավալ: Այսպես, 2011թ-ին հաճախորդներին տրված վարկերը կազմել են ընդհանուր ֆինանսական ակտիվների 49.5 %-ը, իսկ հաջորդ երկու տարիներին` 2012թ. և 2013թ., համապատասխանաբար` 52.4% և 48.9 %:
Այսպիսով, ուսումնասիրելով դեբիտորական պարտքերի էությունը և բովանդակությունը, դրանց դասակարգումը ըստ տարբեր հայտանիշների, դեբիտորական պարտքերի վերլուծության խնդիրները, մեթոդները և տեղեկատվական աղբյուրները, համապարփակ ուսումնասիրության ենթարկելով ԱրարատԲանկ ԲԲԸ-ի դեբիտորական պարտքերի կազմը և կառուցվածքը, տալով վաճառքների գծով, ինչպես նաև ըստ գոյացման և մարման ժամկետների դեբիտորական պարտքերի վերլուծական բնութագիրը, ներկայացնելով դեբիտորական պարտքերի ինտենսիվության բովանդակությունը, հնարավոր եղավ կատարել ներքոշարադրյալ եզրահանգումները…