Թեմա - Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքի լեզվական միջոցները (Քաջ Նազար)

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 25000 դրամ

Առարկա - Հայոց լեզու

Էջեր - 50

Բովանդակություն
Ներածություն
1. Խոսքի և դրության կոմիզմ
2. Երգիծանքի արտահայտման բառային միջոցները
3. Պատկերավորման միջոցների երգիծական կիրառությունները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Աղաբաբյան Ս., Հայկական սովետական գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1986:
2. Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1984:
3. Բադիկյան Խ., Դարձվածային ոճաբանություն, Ե., 2000:
4. Դեմիրճյան Դ., Երկերի ժողովածու 14 հատորով, հ.12 , Երևան, 1985:
5. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Ե., 2003:
6. Եզեկյան Լ., Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Ե., 1975:
7. Զորյան Ս., Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 12, Երևան, 1990:
Շարունակելի

Հատված

Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարի» հիմքը հայ ժողովրդական համանուն հեքիաթն է:
Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազարը» (1923) եզակի երևույթ է մեր գրականության պատմության մեջ: Ըստ էության լինելով Հ. Թումանյանի հեքիաթի թատերական տարբերակը` պիեսը միաժամանակ սոցիալական-փիլիսոփայական հենքի վրա հյուսված պատմություն, եղելություն է մարդու և աշխարհի մասին: Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազարը» (1923) եզակի երևույթ է մեր գրականության պատմության մեջ:
Կոմեդիայի առաջին երեք արարներում սյուժեի ու գործողության ծավալման հիմքը գլխավորապես թյուրիմացությունն է, գործի ու խոսքի հակասությունը: Նախապես մոլորության մեջ է ինքը` Նազարը, այնուհետև` շրջապատը: Երկու դեպքում էլ շփոթության առարկան գլխավոր հերոսն է: Ընդ որում` սկզբում վախկոտ պարծենկոտն ինքն է իր նկատմամբ մոլորության մեջ, աշխարհին որևէ վտանգ չի սպառնում: Դեռևս չարիք չկա այն բանից, որ ինչ-որ մեկը մեծ կարծիք ունի իր մասին, ապրում է ` հավատալով իր զառացանքների իրագործելիությանը: Աշխարհի կործանման վտանգը ծագում է այն ժամանակ, երբ շրջապատը, հիմար հասարակությունն է Նազարին մեծ մարդու տեղ դնում և հասցնելով իշխանության` ստրկամտորեն կատարում է նրա բոլոր հրամանները: Մի դեպքում ծաղրի առարկա է դառնում հերոսը, մյուս դեպքում` նրան շրջապատող մարդիկ ու աշխարհը:
…Այսպիսով` իր տեղում չգտնվող, գրաված դիրքին անարժան մի «չնչին մարդ», որ հանկարծ հռչակվում է միակը, ամենահզորն ու ամենասարսափելին, կամաց-կամաց դառնում է «տիեզերքի բերկրանք ու սարսափ» ստանալով տարբեր բնորոշումներ` թագավոր քաջ, փոթորիկ բարկության, պատկեր գեղեցկության և այլն: Սա խոսքի երգիծանքի մի հազվագյուտ բևեռացում է, սրամտություն. գրողը կարծես յուրաքանչյուր բառով խփում է իր նշանակակետին:
Դեմիրճյանը շատ է գործածում ճարտասանական դարձույթներ, որոնք իրենց հնչերանգային և իմաստային բազմազանության շնորհիվ երգիծելու հնարավորություն են ընձեռում հեղինակին: Կարևոր է ընդգծել այն իրողությունը, որ «Քաջ Նազար» ստեղծագործության մեջ ճարտասանական բոլոր դարձույթները գրեթե առանց բացառության ծառայում են հեգնանքի ստեղծմանը:
Դեմիրճյանի «Քաջ Նազարը» երգիծական ստեղծագործություն է: Այս կատակերգությունը սոցիալական փիլիսոփայական հենքի վրա հյուսված հեքիաթ է մարդու ու աշխարհի մասին: Պիեսի առաջին իսկ տեսարանից ստեղծվում են յուրատեսակ հարաբերություններ կատակերգության հերոսների ու ընթերցողի միջև. որքան շատ են մեծարում Նազարին, ինչքան բարձրանում է նրա դիրքը, այնքան անզուսպ է դառնում ծիծաղը: Գրողը հարազատ մնալով ժողովրդական հեքիաթի ժանրին ու ոգուն, բայց նյութը ծառայեցրել է իր ստեղծագործական նպատակին ու երկի գրության ժամանակին…

Պատվիրել այս աշխատանքը